Գաղտնիության քաղաքականություն
Սույն քաղաքականությունը («Քաղաքականություն») կիրառվում է Ձեր՝ այս վեբ կայքի օգտագործողի, և «Այբ» կրթական հիմնադրամի՝ այս վեբ կայքի սեփականատիրոջ միջև: Սույն քաղաքականությունը վերաբերում է Ձեր կողմից կայքի օգտագործման վերաբերյալ ցանկացած տվյալի:
1. Սահմանումներ և մեկնաբանություն
Քաղաքականությունում հետևյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները․
«Թխուկ» (Cookie). փոքր տեքստային ֆայլ, որը տեղադրվում է Օգտագործողի համակարգչում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, երբ Օգտագործողն այցելում է Կայքի որոշակի էջեր: Սա թույլ է տալիս «Այբ» կրթական հիմնադրամին բացահայտել կրկնվող այցելուներին և վերլուծել նրանց զննման սովորությունները վեբ կայքում:
«Տվյալներ». Օգտագործողի կողմից Կայք ներկայացվող տեղեկություններ
«Օգտագործող» / «Օգտագործողներ»․ ցանկացած երրորդ անձ, ով մուտք է գործում «Կայք» և «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակից չէ, ով ապահովում է դասընթացների տեխնիկական աջակցությունը։
«Կայք»․ ներկա պահին օգտագործվող կայքը (www.academy.ayb.am)։
2. Հավաքագրված տվյալներ
Կարող են հավաքագրվել հետևյալ տվյալները՝ առանց սահմանափակման․
2.1 անուն, ազգանուն
2.2 ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
2.3 պաշտոն և մասնագիտություն,
2.4 կոնտակտային տվյալներ, ինչպիսիք են էլեկտրոնային հասցեն և հետախոսահամարը,
2.5 տեղեկություններ, ինչպիսիք են փոստային հասցեն, նախընտրություններն ու հետաքրքրությունները,
2.6 ֆինանսական տվյալներ, ինչպիսիք են բանկային քարտի համարը,
2.7 IP հասցե (ավտոմատ հավաքագրվող),
2.8 Վեբ բրաուզերի տեսակը և տարբերակը (ավտոմատ հավաքագրվող),
2.9 օպերացիոն համակարգը (ավտոմատ հավաքագրվող),
2.10 տվյալ կայքով սկսվող հղումներ, որոնք ցույց են տալիս «Կայքում» Ձեր գործողությունները և այն կայքը, ուր ուղղորդվել եք տվյալ «Կայքից» ,
2.11 թխուկների (Cookies) մասին տեղեկություն։
2.12 այլ տեղեկություն, որն անհրաժեշտ է դասընթացների թիրախավորման և անհատականացված բովանդակություն ստեղծելու համար:
3. Տվյալների օգտագործում
3.1 Օգտագործողի կողմից ներկայացված ցանկացած անձնական տվյալ «Այբ» կրթական հիմնադրամը կպահի այնքան ժամանակ, քանի դեռ Օգտագործողն օգտվում է Կայքի ծառայություններից:
3.2 Օգտագործողի տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց՝ միայն վերջիններիս համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
3.3 Օգտագործողի կողմից Կայքին տրամադրած տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.
3.3.1 ներքին հաշվառման վարում,
3.3.2 «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մատուցվող ծառայությունների բարելավում,
3.3.3 էլեկտրոնային փոստով Օգտագործողին հետաքրքրող գովազդային նյութերի փոխանցում,
3.3.4 Շուկայի հետազոտության նպատակով կապի հաստատում, որը կարող է իրականացվել էլեկտրոնային փոստի, հեռախոսի, ֆաքսի կամ փոստի միջոցով:
Նման տեղեկատվությունը կարող է օգտագործվել վեբ կայքը օգտագործողի կարիքներին հարմարեցնելու կամ թարմացնելու համար:
4. Տվյալների հասանելիության վերահսկում
4․1 Կայքում Օգտագործողը ներբեռնելով իր անձնական տվյալները իրավունք ունի գրանցման կոճակով թույլատրել «Այբ» կրթական հիմնադրամին օգտագործել դրանք կամ գրանցման կոճակը չակտիվացնելով՝ չթույլատրել։
4.2 Օգտագործողի կողմից տրամադրած տվյալները կարող են օգտագործվել ուղղակի շուկայի ուսումնասիրության նպատակներով։
5. Անվտանգություն
Կայքում տրամադրված ցանկացած տվյալ «Այբ» կրթական հիմնադրամը պարտավոր է պահպանել, չփոխանցել երրորդ անձանց՝ ապահովելով սույն կարգով սահմանված դրույթները։
6․ Սույն քաղաքականության մեջ փոփոխություններ
«Այբ» կրթական հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում փոփոխել սույն «Գաղտնիության քաղաքականությունն»՝ ըստ անհրաժեշտության կամ օրենքի պահանջով։ Ցանկացած փոփոխություն անմիջապես կտեղադրվի կայքում։ «Այբ» կրթական հիմնադրամը պարտավոր է ցանկացած փոփոխության դեպքում տեղեկացնել Օգտագործողներին՝ վերջինիս էլեկտրոնային հասցեներին ուղարկելով նամակ-ծանուցումներ։
7. Կապ մեզ հետ
Սույն քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում Օգտագործողը կարող է «Այբ» կրթական հիմնադրամի հետ կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։