Այբ կրթական հիմնադրամ ‹ Գլխավոր էջ

Վճարման պայմաններ

«Այբ» ակադեմիայի վերադարձի քաղաքականության

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն քաղաքականությունը կարգավորում է «Այբ» ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) կողմից մատուցվող վճարովի կրթական ծառայությունների դիմաց վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները:

1.2. Քաղաքականությունը մշակվել է՝ հաշվի առնելով Ակադեմիայի առաքելությունը՝ նպաստելու Հայաստանի և սփյուռքի մասնագետների շրջանում մանկավարժամեթոդական նորարար գաղափարների տարածմանը և միմյանցից սովորելու մշակույթի ձևավորմանը:

1.3. Քաղաքականությունը վերաբերում է Ակադեմիայի բոլոր վճարովի ծրագրերին, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, վարպետության դասերին և այլ կրթական միջոցառումներին:

1.4 Ըստ անհրաժեշտության Ակադեմիան իրավասու է բարելավել և փոփոխել սույն քաղաքականությունը:



2. Վճարումների վերադարձի հիմքերը

2.1. Ամբողջական վերադարձ

  • Մասնակիցն իրավունք ունի ստանալու ամբողջական վճարում, եթե՝

  • Դասընթացի մեկնարկից առնվազն 14 օր առաջ գրավոր հրաժարվում է մասնակցությունից:

  • Դասընթացը չեղարկվում է Ակադեմիայի նախաձեռնությամբ:

2.2. Մասնակի վերադարձ (համամասնական)

Մասնակիցն իրավունք ունի ստանալու համամասնական վերադարձ (օգտագործված չծառայությունների համար), եթե՝

  • Դասընթացի տևողության առաջին 20%-ի ընթացքում գրավոր հրաժարվում է մասնակցությունից: Այս դեպքում վերադարձվում է ծառայության վճարի կեսը:

  • Առողջական խնդիրների կամ ընտանիքի անդամի ծանր հիվանդության պատճառով չի կարող շարունակել ուսումը (պահանջվում է համապատասխան փաստաթուղթ):



2.3. Բացառիկ դեպքեր

Ակադեմիան իրավունք է վերապահում յուրաքանչյուր բացառիկ դեպք քննարկել անհատական հիմունքներով՝ հաշվի առնելով մասնակցի կողմից ներկայացված հիմնավորումները և օժանդակ փաստաթղթերը (բժշկական տեղեկանք, ընտանեկան ծանր հանգամանքները հաստատող փաստաթուղթ, և այլն):

2.4. Վերադարձ չի կատարվում, եթե՝

  • Դասընթացը մեկնարկել է, և մասնակիցը չի արդարացնում բացակայությունը առանց հարգելի պատճառի:

  • Մասնակիցը հրաժարվում է դասընթացից դրա ավարտից 7 օր առաջ կամ ավելի ուշ՝ առանց բացառիկ հանգամանքների:

  • Դասընթացին մասնակցության համար վճարված գումարը փոխանցվել է Ակադեմիայի կողմից երրորդ անձանց (օրինակ՝ դասախոսների հոնորարներ, նյութերի ձեռքբերման ծախսեր), որոնք չեն կարող վերադարձվել:



3. Վերադարձի գործընթաց

3.1. Վերադարձի պահանջ ներկայացնելու կարգը․

  • Մասնակիցը պետք է գրավոր դիմում ներկայացնի Ակադեմիա՝ նշելով դասընթացի անվանումը, վճարման ամսաթիվը, գումարը, վերադարձի պատճառը և կից ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

  • Դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային փոստով կամ անձամբ:

3.2. Որոշման կայացման ժամկետները

Ակադեմիան պարտավոր է դիմումն ուսումնասիրել և պատասխան տալ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օր:

3.3. Վերադարձի իրականացումը․

  • Վերադարձը կատարվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է վճարումը (բանկային փոխանցում, քարտով վճարում):

  • Վերադարձի ժամկետը կազմում է 5-10 աշխատանքային օր` որոշման կայացման պահից:

  • Վերադարձի հետ կապված բանկային կամ համակարգային միջնորդավճարները հանվում են վերադարձվող գումարից:



4. Վեճերի լուծում

4.1. Եթե մասնակիցը համաձայն չէ Ակադեմիայի որոշման հետ, նա իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել Ակադեմիայի տնօրենին:

4.2. Տնօրենը պարտավոր է բողոքը քննարկել 10 աշխատանքային օրվա ընթացքում և գրավոր պատասխան տալ:

4.3. Եթե կողմերը համաձայնության չեն գալիս, վեճը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:



5. Այլ դրույթներ

5.1. Սույն քաղաքականությունը կարող է վերանայվել և փոփոխվել Ակադեմիայի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակվելու պահից:

5.2. Քաղաքականության կիրառման վերաբերյալ բոլոր հարցերի համար մասնակիցները կարող են դիմել Ակադեմիա՝ գրավոր կամ հեռախոսով:



[email protected] • +374 98 543707
Այբ կրթական հիմնադրամ
Գաղտնիության քաղաքականություն • Վճարման պայմաններ

2026 «Այբ» կրթական հիմնադրամ — Ակադեմիա

ArCa, Visa, Mastercard